Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակի տեսություն

Տեղումները 2 օրով կհեռանան հանրապետության տարածքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ը սպասվում է անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Ալեքսանյանը հաղթեց մեկ ոտքով, Ամոյանը` վերջին վայրկյանին. ըմբիշներն ամփոփում են ԵԱ–ն