Հաքերային գրոհների և գունավոր հեղափոխությունների հետևում ԱՄՆ-ն է կանգնած. ՉԺՀ զեկույց

Համակարգչի դիմաց նստած երիտասարդ
Զեկույցում ասվում է, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ ԿՀՎ-ն տապալել է կամ փորձել է տապալել ավելի քան 50 երկրի օրինական կառավարությունները այդ երկրներում անկարգություններ առաջացնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կանգնած է ամբողջ աշխարհում մեծ թվով հաքերային հարձակումների և «գունավոր հեղափոխությունների» հետևում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է համակարգչային վիրուսային հարձակումներին արտակարգ արձագանքման Չինաստանի ազգային կենտրոնի և համացանցում անվտանգությամբ զբաղվող «360» ընկերության զեկույցում։
«Երկար ժամանակ ԿՀՎ-ն գաղտնի զբաղվել է «խաղաղ փոփոխությունների» և «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմամբ, ինչպես նաև լրտեսական գործունեություն է իրականացրել ու զբաղվել տեղեկատվության գողությամբ»,- ասված է զեկույցում:
Պենտագոնը մասնակցում է ՌԴ–ի դեմ կիբեռհարձակումների մշակմանը. ԱԴԾ
Զեկույցի հեղինակները նշում են, որ 80-ականների «Թավշյա հեղափոխությունը», 2003 թվականի վրացական «Վարդերի հեղափոխությունը», Ուկրաինայում «Նարնջագույն հեղափոխությունը», Ղրղզստանում «Կակաչների հեղափոխությունը», «Արաբական գարունը», Ուկրաինայում երկրորդ գունավոր հեղափոխությունը, Թայվանում «Արևածաղիկների շարժումը» և շատ այլ իրադարձություններ միջազգային կազմակերպությունների և փորձագետների կողմից ճանաչվել են որպես գունավոր հեղափոխություններին բնորոշ դեպքեր, որոնք ղեկավարել են ամերիկյան հատուկ ծառայությունները:
Բացի այդ, ԱՄՆ հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություններ կազմակերպել Բելառուսում, Ադրբեջանում, Լիբանանում, Մյանմայում, Իրանում։
«Վիճակագրության համաձայն` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԿՀՎ-ն տապալել է կամ փորձել է տապալել ավելի քան 50 երկրի օրինական կառավարություններըայնտեղ անկարգություններ առաջացնելով»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ 2020 թվականին «360» ընկերությունը բացահայտել է նախկինում անհայտ APT հաքերային կազմակերպությունը: Չինացի մասնագետներն ընկերությունն անվանել են APT-C-39, դրա գրոհների հիմնական թիրախները եղել են տարբեր երկրների կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքները, օդատիեզերական, գիտահետազոտական ինստիտուտները, նավթային և նավթաքիմիական ընկերությունները, խոշոր ինտերնետ-ընկերություններն ու պետական հաստատությունները:
Արհեստական բանականությամբ բոտը խոստովանել է, որ կարող է գժտեցնել մարդկանց