ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. 2022 թ–ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1 078 645 մարդ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը` նշելով, որ սա վերջին 10 տարիների համեմատ աննախադեպ թիվ է:
Ըստ ԿԳՄՍՆ–ի` թանգարանների ֆոնդի թիվը նախորդ տարի կազմել է 1 972 375 թանգարանային առարկա:
«2022–ի ընթացքում թանգարանային ֆոնդը համալրվել է 17 019 թանգարանային առարկայով, իրականացվել է 225 ժամանակավոր ցուցահանդես, 2713 գիտակրթական ծրագրեր և միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունում կարևորում են թանգարանների միջազգային և գիտական գործունեության զարգացմանը, նոր համագործակցությունների հնարավորություններին, ինչպես նաև այցելուների սպասարկման բարելավմանն ուղղված քայլերը: