Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել չծառայած ՀՀ քաղաքացիները. Պապիկյան

Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարը վստահեցրեց` իրենք անում են ամեն ինչ, որպեսզի վարժական հավաքների միջոցով պահեստազորը տեղայնացվի այն հատվածներում, որտեղ պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Պահեստազորում առաջիկայում կարող են ներգրավվել նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք ինչ–ինչ պատճառներով ազատվել են բանակից։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք ուշադրություն ենք դարձնում մեր ողջ պահեստազորին, և խոսքը ոչ միայն կցագրված անձնակազմի մասին է, այլև ներգրավվելու են Հայաստանի քաղաքացիների այն հատվածը, որոնք ինչ–ինչ պատճառներով ազատվել են բանակից, բայց հնարավորություն կունենան պատրաստվել և տիրապետել զենքին»,– ասաց նա։
ՀՀ–ում վարժական հավաքի մասնակցի եկամուտն ամբողջությամբ կպահպանվի. փոփոխություն նախագծում
Նա ընդգծեց` ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի վարժական հավաքների միջոցով պահեստազորը ինտեգրվի և տեղայնացվի այն հատվածներում, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնի երկրի պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանի։
ՀՀ–ում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել