Կուբանում նավթային բազայի տարածքում (Տեմրյուկսկի շրջանի Վոլնա գյուղում) նավթամթերքով ամբար է այրվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրասնոդարի երկրամասի մարզպետ Վենիամին Կոնդրատևին։
Հրդեհը բարդության ամենաբարձր աստիճանի է, տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում։
Տեմրյուկսկի շրջանի ղեկավար Ֆյոդոր Բաբենկովը նշել է, որ ներկա պահին այրման մակերեսը հասել է 1200 քմ –ի։
«Դուրս եմ եկել Վոլնա գյուղ։ «Տամաննեֆտեգազ» ձեռնարկության տարածքում հատուկ ծառայություններ են աշխատում։ Կրակի մարման համար հրշեջ հաշվարկներ են ներգրավվել, այդ թվում 23 միավոր տեխնիկա և անձնակազմի 85 անդամ»,–նշել է Բաբենկովը։
Հրդեհի պատճառները դեռ պարզվում են։