Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այսօր առավոտյան պաշտոնական այցով Սիրիա է ժամանել։ 2011 թվականից (սիրիական հակամարտությունից) ի վեր սա Իրանի նախագահի առաջին այցն է երկիր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ սիրիական Al-Watan թերթը գրել էր, որ Ռայիսիի այցը երկու օր է տևելու, այցի շրջանակում կայանալու է Իրանի և Սիրիայի նախագահների պաշտոնական բանակցությունները`ուղղված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդմանը։
Թերթի տեղեկություններով` Ռայիսիի այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր և հուշագրեր կստորագրվեն Իրանի և Սիրիայի միջև տնտեսական ոլորտում փոխըմբռնման վերաբերյալ։