ՀՀ–ն ու «Ռոսատոմը» ԱԷԿ–ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիր են պատրաստում

Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ուսումնասիրվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը և ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան քննարկում են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագիծը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այդ հարցը քննարկվել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համագործակցության ընթացիկ ծրագրերի և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր։ Մասնավորապես Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հետ կապված հարցեր»,– գրել է նախարարը։
Նշվել է, որ նախապատրաստվում է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիր։
Համապատասխան աշխատանքները կմեկնարկեն, երբ ՀՀ կառավարությունը կհաստատի ծրագիրը։
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ներկայում ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։
Սանոսյանի խոսքով` «Ռոսատոմի» հետ կշարունակվեն քննարկումները «Նաիրիտի» թափոնների վնասազերծման հետ կապված համատեղ լուծումներ գտնելու համար։
Գնել Սանոսյան
Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է նոր ծրագրերի հեռանկարները