Հայաստանում ՀՌՕ օդաչուները ձմռանը մոտ 900 ժամ թռիչքներ են կատարել

Կա-52 ուղղաթիռ
Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները տարեսկզբից 300 ժամից ավելի թռիչք են իրականացրել բազմաֆունկցիոնալ ՄիԳ-29 կործանիչներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի ստորաբաժանման օդաչուները ձմեռային ուսումնական շրջանում ավարտին են հասցրել մարտական պատրաստության թռիչքների պլանը, իսկ անձնակազմի ընդհանուր թռիչքային ժամանակը կազմել է մոտ 900 ժամ։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները տարեսկզբից 300 ժամից ավելի թռիչք են իրականացրել բազմաֆունկցիոնալ ՄիԳ-29 կործանիչներով։ Միջոցառումների ընթացքում հիմնական խնդիրներն էին կատարելագործել օդաչուների հմտությունները տարբեր բարձրություններում, մարտական մեքենաների նորմատիվային շահագործումը և անձնակազմի գործողությունները ստորաբաժանումներում և ջոկատներում:
Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիոն անձնակազմերի թռիչքները Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներով կազմել է ավելի քան 500 ժամ։
Ուղղաթիռի օդաչուների վերապատրաստման հիմնական խնդիրներն են եղել` թռիչքների իրականացումը բարձր լեռնային շրջաններում տարբեր բարձրություններով և արագություններով, ինչպես նաև սավառնող ռեժիմով, անձնակազմի գործողությունները կազմավորման ստորաբաժանումների հետ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում:
Բացի այդ, ուսումնական թռիչքների առնվազն 40%-ն իրականացվել է գիշերային ժամերին։
Հայաստանի հարավային ռազմական օկրուգի օդաչուների ուսումնական գործունեության առանձնահատկությունները տարածքի բնակլիմայական և ռելիեֆային պայմաններն են, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, բարձրադիր վայրերում առատ տեղումները՝ ձյան, կարկուտի, անձրևի և մառախուղի տեսքով։