Երևանում 6 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար–վրաերթ է եղել. կան տուժածներ

Դեպքը տեղի է ունեցել Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան շղթայական ավտովթար– վրայերթ է տեղի ունեցել Երևան քաղաքի Շինարարների փողոցի շուկայի մոտակայքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հաղորդվում է, որ Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկի մոտակայքում «Mercedes-Benz S600» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «Opel Astra», «Mercedes-Benz C180», «BMW», «Ford Transit» և «Mercedes C180» մակնիշների ավտոմեքենաներին։
Բախման հետևանքով էլ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 40– ամյա քաղաքացի Ք․Դ․-ին։
Կրկնակի վրաերթ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում. հիվանդանոցի ճանապարհին տղամարդը մահացել է
Երկու քաղաքացի, այդ թվում վրաերթի ենթարկվածը, հոսպիտալացվել են։