Բելգրադում 7-րդ դասարանցին կրակ է բացել դպրոցում. կա առնվազն 8 զոհ

Առավոտյան ժամը 8:40–ի սահմաններում դպրոց գալով` դեռահասը սկսել է կրակել։
Sputnik
Բելգրադի դպրոցում յոթերորդ դասարանցին կրակ է բացել։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է «Պոլիտիկա» պարբերականը` հղում անելով ոստիկանությանը։
Նշվում է, որ առավոտյան ժամը 8:40–ի սահմաններում Վլադիսլավ Ռիբնիկարի դպրոց գալով` դեռահասը կրակ է բացել (հավանաբար հոր ատրճանակից)։
Նախնական տվյալներով` սպանվել է առնվազն 8 մարդ, այդ թվում են երեխաներ և դպրոցի անվտանգության աշխատակիցը։
Հրաձգություն Տեխասում. զոհվել է հինգ մարդ, մեկը երեխա է
Կան նաև վիրավորներ։ Նրանց հստակ թիվն առայժմ չի հաղորդվում, հայտնի է միայն, որ տուժած երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, նրան պետք է վիրահատեն։
Տեղական որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ կրակողը եղել է թմրամիջոցների ազդեցության տակ։ Նրան արդեն բռնել են։