ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Բելգրադի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 7-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Սերբիայի ՆԳՆ–ն։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալվել է 14-ամյա դեռահասի, որն այսօր Բելգրադի դպրոցում հոր ատրճանակի կիրառմամբ կրակ է բացել։ Հրաձգությունը տեղի է ունեցել առավոտյան մայրաքաղաքի կենտրոնական Վրաչար շրջանում։
«Վրաչար շրջանում Վլադիսլավ Ռիբնիկարի անվան դպրոցում առավոտյան հնչած կրակոցների հետևանքով 8 երեխա և անվտանգության մեկ աշխատակից է սպանվել, երեխաներից 6-ը և ուսուցիչը վիրավորվել են և տեղափոխվել շտապօգնության կենտրոն և մանկական հիվանդանոց», – նշել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
7-րդ դասարանցին, որը հարձակում է իրականացրել, ենթադրաբար թմրանյութերի ազդեցության տակ է եղել։ Պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն` նա օրինակելի աշակերտ է եղել, ծնողները բժիշկներ են։