ԱԴԾ–ն ուկրաինացի գործակալների է բացահայտել, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ղրիմում

Խուզարկության ժամանակ հանցավոր խմբի անդամների մոտ հայտնաբերվել է կիրառման համար պատրաստ 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, բրիտանական արտադրության պլաստիկ պայթուցիկ նյութեր։
Sputnik
Ռուսական հատուկ ծառայությունները Ղրիմում ահաբեկչությունների շարք են կանխել, որոնք ծրագրում էր իրականացնել Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը` թիրախավորելով ՌԴ մարզերի ղեկավարությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ)։
«Որպես ոտնձգությունների օբյեկտ էին ընտրվել հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, խորհրդարանի նախագահ Կոնստանտինով Վ.Ա–ն և Յալտայի քաղաքապետ Պավլենկո Յա. Պ.–ն, ինչպես նաև թերակղզու տրանսպորտային ենթակառուցվածքների տարրեր», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
ՌԴ ԱԴԾ-ն Կերչի էներգահամակարգի օբյեկտում դիվերսիա է կանխել. կադրեր
Ինչպես պարզել է հակահետախուզությունը, ուկրաինական հատուկ ծառայությունները էլեկտրական գազօջախների անվան տակ քողարկված ռումբերի տարրեր են ներկրել Բուլղարիայից Թուրքիայով և Վրաստանով։
Խուզարկության ժամանակ հանցավոր խմբի անդամների մոտ հայտնաբերվել է կիրառման համար պատրաստ 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, բրիտանական արտադրության պլաստիկ պայթուցիկ նյութեր` ընդհանուր մոտ 6 կգ քաշով։ Բացի այդ, ԱԴԾ–ն հայտնաբերել է ռազմական նշանակության էլեկտրական պայթուցիչներ, պայթուցիկ սարքերի գործարկման համար ռադիոկառավարվող մեխանիզմներ, մարդկանց հետևելու համար նախատեսված սարքեր և կապի միջոցներ։
Առգրավված պայթուցիկը նման է նրան, որը օգտագործվել է փետրվարի 23-ին Ղրիմում երկաթուղային գծերի պայթեցման ժամանակ։
Քրեական գործեր են հարուցվել, կասկածյալները խոստովանական ցուցմունքներ են տվել, հետաքննությունը շարունակվում է։ Սիմֆերոպոլի Կիևյան շրջանային դատարանի որոշմամբ բոլոր ձերբակալվածները կալանավորվել են։
ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանում ահաբեկչություն ծրագրող ԻՊ-ի ղեկավարներից մեկին