Wizz Air-ը Հայաստանից Չեխիա թռիչքներ կիրականացնի

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Wizz Air ավիաընկերությունը հունիսի 26-ից կգործարկի Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Wizz Air ընկերության կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Վալերիա Բրագարենկոն։
«Wizz Air» ընկերությունը սկսել է Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթեր իրականացնել
Մեկնարկել են «Wizz Air» ավիաընկերության Միլան–Երևան–Միլան չվերթերը
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:
«Ապրիլի 30-ից ավիաընկերությունը սկսել է իրականացնել Սոֆիա-Երևան-Սոֆիա, ինչպես նաև Դորտմունդ-Երևան-Դորտմունդ չվերթը։ Նոր ուղղությունների բացումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Բրագարենկոն։
Նրա խոսքով՝ նախատեսվում է երեք տարվա ընթացքում երեք նոր ուղղություն բացել Երևանից։ Ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2020 թվականին։ Այսօրվա դրությամբ Wizz Air-ի օդանավերը Երևանից և հակառակ ուղղությամբ ավելի քան 400 հազար ուղևոր են տեղափոխել: Հայկական ավիացիայի շուկայում ավիաընկերության մասնաբաժինը կազմում է 12%։
Ավիաընկերությունը Երևանից թռիչքներ է իրականացնում ընդամենը 9 ուղղություններով։ Դրանց թվում են նաև չվերթերը դեպի Վիեննա, Լառնակա, Միլան, Աբու Դաբի, Հռոմ, Վենետիկ:
Wizz Air-ը ավիացիայի շուկայում գործում է 2004 թվականից, հաշվեկշռում ունի 181 Airbus տիպի ինքնաթիռ և ավելի քան 8 հազար աշխատակից: Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 950 ուղղություններով՝ դեպի աշխարհի 50 երկիր։ 2022 թվականի արդյունքներով` Wizz Air-ի ինքնաթիռները տեղափոխել են 45,6 միլիոն ուղևոր։