ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի– Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայի օդային ուժերի երեք ինքնաթիռ են խոցել՝ երկու ՄիԳ-29 և մեկ Սու-25: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Նա հստակեցրել է` Միգ-29 կործանիչներից մեկը ոչնչացվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, մյուսը՝ Խերսոնի մարզում, այնտեղ է խոցվել նաև ՍՈւ–25-ը:
«Մեկ օրում որսացել են «HIMARS»–ի ութ ռեակտիվ արկ, ինչպես նաև «HARM»-ի երկու հակառադիոտեղորոշիչ հրթիռներ», - ամփոփել Է Կոնաշենկովը ՀՕՊ-ի ամենօրյա աշխատանքի արդյունքները:
Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Լիպովկա բնակավայրի մոտակայքում ուկրաինական Սու-24 էր խոցել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։