Մելիտոպոլում ինքնաշեն սարք է պայթել, երբ Զապորոժիեի մարզի ՆԳ գլխավոր վարչության պետի տեղակալը բացել է տան դարպասը, որպեսզի գնա աշխատանքի։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Քրեական գործ է հարուցվել պաշտոնյայի կյանքի նկատմամբ ոտնձգության փաստով (ՌԴ ՔՕ 222.1 հոդվածի 1-ին մաս և 317 հոդված)։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր Պիրոգովի փողոցի բնակելի տներից մեկի մոտ։ Տղամարդը հոսպիտալացվել է։
Իրավապահները պարզում են հանցագործության հետ կապ ունեցող անձանց ինքնությունը, նշանակվել են փորձաքննություններ։