Հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 100 հազար մարդ է հեռացել Սուդանից. ՄԱԿ

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ հստակեցվել է 24 հազար փախստականների ինքնությունը։
Sputnik
Հակամարտության սկզբից ի վեր Սուդանից ավելի քան 100 հազար մարդ է մեկնել հարևան երկրներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Օլգա Սարադոն։
«Նրանց թվում են ինչպես սուդանցի փախստականները, այնպես էլ Հարավային Սուդանից վերադարձող փախստականները, ինչպես նաև օտարերկրացիներ»,-ասել է նա:
Սարադոն հավելել է, որ պարզվել է 24 հազար փախստականների ինքնությունը։
«Փախստականների մեծ մասը գտնվում է Չադում, հիմնականում կանայք և երեխաներ են»,-հստակեցրել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչը:
Սուդանում ռազմական գործողությունների հետևանքով 459 մարդ մահացել է, 4072-ը՝ վիրավորվել. ԱՀԿ
Սուդանում ապրիլի 15-ից մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի՝ Մուհամեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ, և կանոնավոր բանակի միջև: Սուդանում հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական գործողություններում հաջողությունների և օբյեկտների վերահսկողության վերաբերյալ՝ զանգվածային տեղեկատվական պատերազմ ծավալելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 528-ի, վիրավորվել է գրեթե 4,6 հազար մարդ:
Քաոսի մեջ հայտնված երկիրը. ի՞նչ է կատարվում Սուդանում