Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործը

Գագիկ Ծառուկյան
Դատական լսումները տեղի կունենան մայիսի 8-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը։ Տեղեկությունը «Դատական իշխանություն» Telegram-յան ալիքը։
Նախնական դատական լսումները կլինեն մայիսի 8-ին` ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Գագիկ Ծառուկյանին առաջարկել են դադարեցնել քրեական հետապնդումը, նա առարկել է. փաստաբան