Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Լոռիում 160 000 ծառով նոր անտառ կտնկվի

Կտնկվի 160 000 ծառ, այդ թվում կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հայկական դրամի 30-ամյակի առթիվ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում նոր անտառ կհիմնվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Հայկական դրամի 30-ամյակի առթիվ ծառատունկ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում
Մասնավորապես, Հայաստանի բանկերի միությունը և 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ կհիմնեն 50 հա նոր անտառ։ Կտնկվի 160 000 ծառ, այդ թվում կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձենի, վայրի խնձորենի, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ։
Հայկական դրամի 30-ամյակի առթիվ ծառատունկ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում
«Այսօր սկսում ենք հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տեղի կունենան 2023 թվականի ընթացքում։ Շատ խորհրդանշական է, որ առաջինը հենց ծառատունկի միջոցառումն է»,- ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Հայաստանի բանկերի միության և 18 առևտրային բանկերի ներկայացուցիչները
Հավելենք, որ նոր ստեղծվող անտառի 20 հեկտարը լինելու է Ջրաշեն 2-ում, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։ Համայնքային հողի օգտագործման ժամկետի ավարտին հողերը և դրա վրա ձևավորված անտառային էկոհամակարգը կվերադարձվեն համայնքին:
Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի