Ե՞րբ կդադարեն տեղումները Հայաստանում. եղանակի տեսություն

Անձրևային եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Տեղումները կդադարեն մայիսի 4-ի ցերեկը։
Եղանակի տեսություն
Այսօր անձրև կգա նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 16-18, գիշերը` 5-7 աստիճան տաքություն։
ՀՀ կժամանեն համաշխարհային դեմքեր. հայտնի է` երբ կմեկնարկի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը