10 շախմատիստներ տարբեր երկրներից 10 օր կլինեն Ջերմուկում

«Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023» միջազգային շրջանաձև մրցաշարի մրցանակային ֆոնդը 4.000.000 դրամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. 10 շախմատիստ աշխարհի 8 երկրներից մայիսի 2-ից 12-ը կլինեն Ջերմուկ քաղաքում։ Նրանք կմասնակցեն «Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023» միջազգային շրջանաձև մրցաշարին։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով` 9 խաղափուլով:
Հայաստանը կներկայացնեն շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արթուր Դավթյանը:
Շախմատիստ Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը
Մրցաշարին կմասնակցեն Սամուել Սևյանը ԱՄՆ -ից, Անդրեյ Եսիպենկոն Ռուսաստանից, Ամին Տաբատաբաին Իրանից, Թայ Դայ Վան Նգուենը Չեխիայից, Ս. Լ. Նարայանանը Հնդկաստանից, Նոդիրբեկ Յակուբոևը Ուզբեկստանից, Ֆրեդերիկ Սվանեն Գերմանիայից:
Մրցանակային ֆոնդը կազմում է 4.000.000 դրամ: