ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն փոխանցել է Ուկրաինային Կիևի կողմից հակահարձակման համար պահանջվող ռազմական օգնության գրեթե 100 տոկոսը, սակայն մատակարարումները կշարունակվեն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
«Ելնելով ուկրաինացիների հետ մեր բանակցություններից այն մասին, թե ինչ է նրանց անհրաժեշտ գարնանը ծրագրված հարձակման համար, մենք փոխանցեցինք գրեթե այն ամենը, ինչ կար այդ ցուցակում։ Մենք ավարտել ենք նրանց պահանջածի գրեթե 100 տոկոսի մատակարարումները», - ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, ընդգծելով, որ վարչակազմը հույս ունի «շարունակել ստանալ Սենատի աջակցությունը (պաշտպանական օգնության նոր փաթեթների հատկացման առնչությամբ - խմբ.) առաջիկա օրերին և շաբաթներին»:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ինչպես նյութական օգնությանը, այնպես էլ ուկրաինացի զինվորականների ուսուցմանը: