Ռոնալդուն որոշել է հեռանալ Սաուդյան «Ալ Նասրից» և ուզում է «Ռեալ» վերադառնալ

Կրիշտիանու Ռոնալդու. Արխիվային լուսանկար
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոնալդուին դժվար է հարմարվել նոր ակումբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից և ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: Տեղեկությունը գրում է ElNacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 38-ամյա հարձակվողի համար լեզվական արգելքի պատճառով դժվար է հարմարվել նոր ակումբին: Նրան խանգարում են նաև Սաուդյան Արաբիայի մշակույթին հարմարվելու դժվարությունները։ Նշվում է, որ Ռոնալդուն ափսոսում է, որ 2018 թվականին հեռացել է «Ռեալից» և կրկին ուզում է ապրել Մադրիդում:
Ծախսում է ու ծախսում. Ռոնալդուի և Ռոդրիգեսի բաժանման մասին լուրերը հաստատվում են
Ավելի վաղ փաստաբան Նուֆ բինտ Ահմեդը դատական հայց էր ներկայացրել Ռոնալդուի դեմ, որը «Ալ Հիլալի» հետ խաղից հետո (0:2) երկրպագուների կողմից արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի անվան վանկարկումների ժամանակ բռնել է իր աճուկային հատվածը։ Իրավաբանի խոսքով՝ ֆուտբոլիստի պահվածքը «հրապարակային անպարկեշտության» դրսևորում է և «հանցագործություններից մեկը, որը պահանջում է ձերբակալում և արտաքսում, եթե դա կատարվել է օտարերկրացու կողմից»:
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Ռոնալդուն պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ մինչև 2025 թվականի ամառը: Պորտուգալացու աշխատավարձը, հաշվի առնելով կոմերցիոն վճարումները, կկազմի տարեկան 200 մլն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: