Մեկնարկել է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինկենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինկենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Մինչ այդ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մասուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Վաշինգտոն է մեկնել արտգործնախարար Ջեհյուն Բայրյամովը։
Հայտնել էինք, որ ԱՄՆ մայրաքաղաքում նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2022–ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։
2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։