Մահվան ելքով վրաերթ Մյասնիկյան պողոտայում. հետիոտնը տեղում մահացել է

Վրաերթ. արխիվային լուսանկար
34-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում 34–ամյա վարորդն իր վարած «Opel» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող մի տղամարդու։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 30-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայի թիվ 43/9 հասցեի դիմաց։
«Վարորդը` Կոտայքի մարզի բնակիչ Հարություն Մ․–ն, փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել նրան, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Նա դեպքի վայրում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Կրկնակի վրաերթ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում. հիվանդանոցի ճանապարհին տղամարդը մահացել է