Ջրականի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա ու մահացել

Արխիվային լուսանկար
Մի քանի օր առաջ էլ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան շրջանում էին 3 ադրբեջանցի զինծառայողներ պայթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Այսօր Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը (ANAMA):
Նշվում է, որ ականի վրա պայթածը եղել է հովիվ, որն անցել է Ջրականի հակատանկային ականներից չմաքրված տարածք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան շրջանում 3 ադրբեջանցի զինծառայողներ էին պայթել։