Անցակետի տեղադրումը խաթարում է վստահության ձևավորման ջանքերը. Բլինկենը զրուցել է Ալիևի հետ

Էնթոնի Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը, որպեսզի հնարավոր լինի առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ընդգծել հայ–ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը խոստացել է, որ ԱՄՆ–ն մշտական աջակցություն կցուցաբերի այդ գործընթացին։
«Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ` նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Բլինկենն ընդգծել է առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան մայիսի 28-ին։
Ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհին` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։