Մահացել է հայտնի մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը

Վյաչեսլավ Զայցևը. Արխիվային լուսանկար
Այսօր ցերեկը մոդելավորողի ինքնազգացողությունը վատացել է, նա հոսպիտալացվել է, սակայն մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մոսկվայում մահացել է հայտնի մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը։ Այս մասին տեղեկացնում է Mash Telegram ալիքը։
Ցերեկը նրան տեղափոխել են Շչելկովսկայա հիվանդանոց ՝ ստամոքսի ցավով։ Կարճ ժամանակ անցդիզայներին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, իսկ ժամը 18:00-ի սահմաններում նա մահացել է:
Խորհրդային նկարիչ - մոդելավորող, ՌԴ ժողովրդական նկարիչ Վյաչեսլավ Զայցևը մարտի 2-ին նշել էր ծննդյան 85-ամյակը: Նա առաջին սովետական մոդելավորողն է, ում մոդելները ցուցադրվել են Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում։
Վարպետն աշխատել է բազմաթիվ աստղերի հետ, ստեղծել հայտնի նորաձևության տուն։ Նրան շնորհվել Է Փարիզի և հայրենի Իվանովո քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ 2016 թվականին մոդելավորողի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն, որի պատճառով սկսվել են հոդերի հետ կապված խնդիրներ։