Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Վաշինգտոն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը. Արխիվային լուսանկար
Այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլի անցկացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- ասվում է զեկույցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի և Բաքվի միջեւ բանակցությունների նոր փուլի մասին հայտարարել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ քննարկումների հերթական փուլը կանցկացվի։ Արարատ Միրզոյանն էլ ապրիլի 30-ին մեկնել է ԱՄՆ-ի մայրաքաղաք։
Ապրիլի 30-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում սպասվող քննարկումների շուրջ։