2022 թ.–ին ՀՀ–ում բացվել է մոտ 2500 իրավաբանական անձ ռուսաստանցի մասնակիցներով. Տերյան

2022 թվականին Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվել է աճի բարձր տեմպ, ինչին նպաստել է նաև Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան բիզնեսների տեղափոխումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. 2022 թվականին Հայաստանում բացվել է մոտ 2,5 հազար իրավաբանական անձ ռուսաստանցի մասնակիցներով, ևս 4 հազար բիզնես գրանցել են անհատ ձեռնարկատերեր։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը` «Գործարար օր» միջոցառման ժամանակ։
Նարեկ Տերյանն իր խոսքում նշել է, որ 2022 թվականին Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվել է աճի բարձր տեմպ, ինչին նպաստել է նաև Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան բիզնեսների տեղափոխումը։
Միջոցառման ժամանակ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությանը: