Վարշավայում ուժայինները ներխուժել են ՌԴ դեսպանատանը կից դպրոցի շենք․ տեսանյութ

Ռուսական կողմն անօրինական է համարում անշարժ գույքի առգրավման փորձերը և նախազգուշացնում է պատասխան դիվանագիտական միջոցների մասին:
Sputnik
Վարշավայում տեղի իշխանությունն ու ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Ռուսաստանի դեսպանատանը կից գործող դպրոցի շենք։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, որ այսօր առավոտյան Կելեցկայա փողոցում գտնվող դպրոցի շենքի մոտ են ժամանել քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ ոստիկանության ուղեկցությամբ, ինչպես նաև ռուս դիվանագետներ, այդ թվում՝ խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Օրդաշը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը պահանջել է բացել դարպասները, սակայն մերժում է ստացել։ Օնդաշը հայտարարել է, որ շենքը հետ վերցնելու մասին բոլոր որոշումները ռուսական կողմն անօրինական է համարում և զգուշացրել է պատասխան դիվանագիտական քայլերի մասին:
Դրանից հետո հատուկ հրավիրված ծառայությունները սկսել են կոտրել դուռը։ Որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է դա անել, և նրանք ներխուժել են շենք, իսկ հետո դարպասի վրա կողպեքով շղթա են կախել, որ դպրոցիգույքը հնարավոր չլինի հանել։
Նրանք տարածք մտնել թույլ են տվել միայն դեսպանատան աշխատակիցներին։ Օրդաշը զգուշացրել է, որ այդ մարդիկ օգտվում են դիվանագիտական կարգավիճակից։
Ուկրաինան և Լեհաստանը պայմանավորվել են վերսկսել պարենի տարանցումը
Դեռ անցյալ տարվա մարտին Լեհաստանը հայտարարել է, որ սկսել է ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթացը Վարշավայում։
ԱԳՆ-ն այդ նպատակով դիմել է պետական կառավարման մարմիններին։
Խոսքը Կելեցկայա փողոցի 45-րդ շենքի մասին է, որտեղ գտնվում է դպրոցը, և Սոբեսկի փողոցի 100-րդ շենքի, որտեղ նախկինում ապրում էին ռուս դիվանագետները։ Այժմ շենքը բնակեցված չէ և վերանորոգման կարիք ունի:
Այն, ինչ սահմանին անում է Լեհաստանը, ապուշ արարք է ԱՄՆ-ին հաճոյանալու համար. Լուկաշենկո