6 օկտավաների և 8 կիսատոների բացառիկ միջակայքի տեր երգիչ, կոմպոզիտոր, գործիքավորող Դիմաշ Կուդայբերգենն այսօր` ապրիլի 29–ին, Երևանում ներկայացրեց «Stranger» համաշխարհային մակարդակի շոու, որի ընթացքում հայերենով կատարեց նաև «Սարերի հովին մեռնեմ» երգը։
Նշենք, որ Դիմաշը երգեր է կատարում 12 լեզուներով՝ ղազախերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, չինարեն և այլն:
Երևանյան համերգից առաջ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Դիմաշի պրոդյուսեր Նիկոլայ Պոդոշվա-Զախարովն ասել էր, սակայն, թե հայերեն երգելու տարբերակ դեռ չի դիտարկվել:
Համերգին հնչեցին «Sos Dun Terrien En Detresse», «Ավե Մարիա», «Requiem: the Story of One Sky», «Stranger» հայտնի հիթերը, երգեր ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի երգացանկից, ինչպես նաև բոլորովին նոր կատարումներ, որոնք հատուկ այս շրջագայության համար էին:
Նշենք, որ հայտնի երգչի համերգի տոմսերի արժեքը սկսվում էր 4000 դրամից:
Երևանից հետո նա մտադիր է համերգային շրջագայությունը շարունակել ևս 18 երկրում։