Խոշոր հրդեհ Սևաստոպոլում. վառելիքի պահեստին ԱԹՍ է հարվածել

Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ կրակն ընդգրկել է գրեթե 1000 մետր քառակուսի տարածք:
Sputnik
Խոշոր հրդեհ է բռնկվել Սևաստոպոլում ՝ Կազակական ծոցի շրջանում։ Քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը նշել է, որ վառվել է վառելիքի խոշոր պահեստ, ենթադրաբար`անօդաչու թռչող սարքի հարվածից:
Հրդեհը մարելու համար աշխատում է հրշեջ-փրկարարական 18 մարտական հաշվարկ և շուրջ 60 փրկարար: Ավելի ուշ ներգրավել են նաև հրշեջ գնացք։
Ռուսաստանը պարզում է, թե որքանով է Արևմուտքը պատրաստ կրկին «հրդեհել» Դոնբասը
Տեղում այժմ աշխատում են Սևաստոպոլի ԱԻՆ գլխավոր վարչության պետ Ալեքսեյ Ռոխլինը, դատախազությունը և ՆԳՆ-ն: