Հնարավոր է` Հայաստանի առանձին հատվածներում կարկուտ տեղա. եղանակի տեսություն

Կարկուտ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` շաբաթվա վերջին օրը օդի ջերմաստիճանը կրկին կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։
Այսօր Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 20-22, գիշերը` 10-12 աստիճան տաքություն։
Եղանակը Հայաստանում
Հայաստանը մայիսյան տոների համար ռուսաստանցիների ամենանախընտրելի ուղղություններից է