ՀՀ նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում միջազգային բազմոլորտ գիտաժողովների և մշակութային համատեղ միջոցառումների անցկացումը դարձնել պարբերական:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր հայ-ռուսական գիտական ու մշակութային սերտ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր է քննարկել ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի և Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև գիտության այլ ոլորտներում առկա ներուժի վերհանմանն ու առարկայական համագործակցության օրակարգի ձևավորմանը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Յուրի Հովհաննիսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված՝ «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները:
Անդրեասյանը Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական մշակութային համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել Հայաստանում միջազգային բազմաոլորտ գիտաժողովների և մշակութային համատեղ միջոցառումների անցկացումը:
Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է հայ-ռուսական մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում առկա համագործակցության լավագույն ավանդույթների պահպանությունն ու զարգացումը:
Հիշեցնենք` Միխայիլ Շվիդկոյին ապրիլի 28–ին ընդունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր քննարկել նրա հետ։