Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր է

Արթուր Դավթյանն օղակներ վարժությունում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։
Sputnik
Արթուր Ավետիսյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում նվաճեց բրոնզե մեդալ։
Օղակներ վարժությունում նա վաստակեց 14.666 միավոր։
Իսկ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, հավաքելով 14.116 միավոր, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։
1 արծաթ, 1 բրոնզ. մարմնամարզության աշխարհի գավաթում ՀՀ–ն արդեն մեդալներ ունի
Նշենք, որ Արթուր Դավթյանը եզրափակիչում հանդես կգա նաև հենացատկ վարժությունում։
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որտեղ խաղարկվելու են Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր: