1 արծաթ, 1 բրոնզ. մարմնամարզության աշխարհի գավաթում ՀՀ–ն արդեն մեդալներ ունի

Գագիկ Խաչիկյանն ու Հարություն Մերդինյաննավարտեցին իրենց մրցելույթները Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում։
Sputnik
Մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանն ու Հարություն Մերդինյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ:
Նժույգ թափեր վարժությունում Գագիկ Խաչիկյանը, վաստակելով 14.733 միավոր, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում է
Իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նույն վարժությունում վաստակել է 14.566 միավոր ու գրավել է 3–րդ հորիզոնականը։
Հաղթող է ճանաչվել մարմնամարզիկ Կայ Չի Լին` 15.033 միավորով:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի եզրափակիչ են դուրս եկել նաև Արթուր Դավթյանը (օղակներ) ու Արթուր Ավետիսյանը (օղակներ)։
Մարմնամարզության աշխարհի գավաթում 4 հայ մարզիկներ դուրս են եկել եզրափակիչ
Արթուր Դավթյանը եզրափակիչում հանդես կգա նաև հենացատկ վարժությունում։
Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որտեղ խաղարկվելու են Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր: