Ուկրաինայի ԶՈւ–ն հրետակոծել է Դոնեցկը. արկի ուղիղ հարվածից 7 մարդ է մահացել

Վերջին 9 տարիների ընթացքում Դոնեցկը պարբերաբար գնդակոծվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրետակոծության են ենթարկել Դոնեցկը։ Դոնեցկի մայրաքաղաքի կենտրոնում ռեակտիվ արկի ուղիղ հարվածից, նախնական տվյալով, 7 մարդ է մահացել: Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հրետակոծության են ենթարկվել այն վայրերը, որտեղ խաղաղ քաղաքացիներ են եղել` «Դոնբաս Արենա» ու «Օլիմպիական» մարզադաշտերի և «Ուկրաինա» հանրախանութի շրջանները»,– ասել է նա։
2014 թվականից Դոնեցկը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինացի ուժայինների կողմից։
Դոնեցկում ավտոբուսը հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության տակ. կան տուժածներ