Սուրեն Պապիկյանն ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին

Ալեքսանդր Լենցով
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Սուրեն Պապիկյան
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:
Նշենք, որ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին։
Սուրեն Պապիկյանն ընդունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին
Լենցովը մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։
Նա հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական:
Հարությունյանը Լենցովի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղապահների դերն Արցախում
Մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։
2014 p.-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։