SpaceX–ը կայծակի պատճառով հետաձգել է գերծանր հրթիռի հերթական արձակումը. տեսանյութ

Super Heavy հրթիռակրով Starship տիեզերանավի նախորդ արձակումն անհաջող էր։ Թռիչքը մոտ 3 րոպե է տևել, որից հետո արտասովոր իրավիճակ է ստեղծվել։
Sputnik
SpaceX ընկերությունը հետաձգել է Falcon Heavy գերծանր հրթիռի հերթական արձակումը։ Այս մասին հայտնում է RT–ն։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ կայծակի մի քանի հարված է եղել մեկնարկային հրապարակին։
Մեկնարկը հետաձգել են նաև Ֆլորիդայում հնարավոր տորնադոյի մասին նախազգուշացման պատճառով։
ԱՄՆ-ն Minuteman III հրթիռի փորձարկում է իրականացրել․ Պենտագոն
Հիշեցնենք` ապրիլի 20-ին Super Heavy հրթիռակրով Starship–ի արձակումն անհաջող էր։ Տիեզերանավի թռիչքը շուրջ 3 րոպե է տևել։
Պլանի համաձայն` տիեզերանավը պետք է բարձրանար 234 կմ բարձրության վրա, շրջանցեր Երկիրն ուղեծրով և վայրէջք կատարեր Հավայան կղզիների շրջանում ջրի վրա։
Սակայն արտասովոր իրավիճակ է տեղի ունեցել։ Starship–ը խափանվել է հրթիռի անջատումից առաջ։