Իզմիրի էլիտար բնակելի համալիրում անցած գիշեր ուժեղ հրդեհ է բռնկվել, բնակիչներին հաջողվել է տարհանել։ Տեղեկությունը հաղորդում է TRT Haber-ը:
Հրդեհը բռնկվել է Իզմիրի արևմուտքում գտնվող Ենիկալ շրջանում գտնվող շեմքում։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժել է 7 մարդ, որոնցից 6-ը շնչահեղձ են եղել ածխաթթու գազից:
Ըստ թուրքական լրատվամիջոցների ՝ զոհեր չկան, սակայն տան մեկ մուտքն ամբողջությամբ այրվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 մարտական հաշվարկ և ուղղաթիռներ Անկարայից և Այդինից:
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: