ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն պատասխանել ցանկացած մարտահրավերի: RT-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը` պատասխանելով այն հարցին, թե ինչ դեր ունի ՀԱՊԿ-ը ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության ֆոնին։
«Կարծում եմ` այսօր բոլորին, այդ թվում` տարրական դասարանների աշակերտներին, հասկանալի է, որ հաջողությունից (Ուկրաինայում հատուկ գործողության. խմբ.) է կախված ոչ միայն այս տարածաշրջանի կայունությունը, այլ ընդհանուր առմամբ Ռուսաստանի գոյությունն ու նրա հետագա կյանքը, բարգավաճումը և շատ ու շատ համաշխարհային գործընթացներ»,-հավելել է նա:
ՀԱՊԿ-ի կազմում վեց պետություն է ընդգրկված՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: