ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի մրցաշարում հենացատկի եզրափակիչ դուրս եկավ Հայաստանի թիմի առաջատար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։
«Մարզիկը որակավորման փուլում 15.116 միավորով գրավեց առաջին տեղը»,– հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության նախորդ 2 փուլում, որոնք անցկացվել են Գերմանիայում և Կատարում, Արթուր Դավթյանը հենացատկում ոսկի է նվաճել, Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերում` արծաթ, իսկ Արթուր Ավետիսյանն օղակներ վարժությունում բրոնզե մեդալակիր է դարձել։