Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Հակատանկային արկ. արխիվային լուսանկար
Մահացածները համագործակցում էին «RPS Energy Ltd» ընկերության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան շրջանում (Մարտակերտի և Շահումյանի մի մասը), որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, երեք ադրբեջանցիներ են պայթել ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը։
Նշվում է, որ հակատանկային ականի պայթյունից մահացել են Նադիր Յուսիֆովը, Սախավաթ Գեզալովը և Ֆարիդ Սադիևը, որոնք համագործակցում էին «RPS Energy Ltd» ընկերության հետ։
Ավելի վաղ Շուշիի շրջանում ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողներ էին պայթել ականի վրա։