34 հարկ վճարող մարտին խախտել է ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ

Նրանց առաջադրվել է 16.3 մլն դրամի չափով տուգանք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. 2023թ.–ի մարտ ամսվա ընթացքում 34 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներն ընդհանուր առմամբ տուգանվել են 16.3 մլն դրամի չափով:
Տուգանված ընկերությունների ցանկում են «Գաջեգործ», «Վագա գրուպ», «Ալեքս հոմ», «Սպս սիգարոն», «Հյուր սերվիս» ընկերությունները։
60 խոշոր հարկ վճարողներ աշխատողի չձևակերպման և ՀԴՄ–ի կիրառման խախտումներ են արել․ ՊԵԿ
Ի դեպ, ՊԵԿ–ից հստակեցրել են, որ տուգանվել են այն ընկերությունները, որոնք չունեն ՀԴՄ սարք ու անգամ դիմում չեն ներկայացրել այն ունենալու համար։