Շոկոն Telegram–ով է ձեռք բերել, մարիխուանան` ինքը պատրաստել. ոստիկանների նոր բացահայտումը

41-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության բաժին և պատմել, թե ինչպես են թմրամիջոցները «հայտնվել» իր մոտ։
Sputnik
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Այսօր առավոտյան ոստիկանները ձերբակալել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու, նաև նրա «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան։
«Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են շոկոյի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, նաև մոխրացած հետքերով կաթուցիչ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տղամարդն ասել է, որ շոկոն ձեռք է բերել Telegram -ի միջոցով, իսկ մարիխուանան պատրաստել է իր հողամասում աճեցրած կանեփից:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
«Պոլիգրաֆում» տարբեր տեսակի թմրամիջոցներ են իրացվել, 41 անձ է ձերբակալվել. ՔԿ