ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մելիտոպոլում բազմաբնակարան բնակելի շենքի մուտքի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել, երկու ոստիկաններ են վիրավորվել, նրանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 5:15-ին։
Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը պայթյունն ահաբեկչություն է անվանել:
«Դա ուկրաինացի ահաբեկիչների ձեռքի գործն է, որոնք ձգտում են ահաբեկումների եւ սպանությունների միջոցով խանգարել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանը», - ասել է Ռոգովը:
Այժմ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Հիշեցնենք` Զապորոժիեի մարզը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով, որոնք Կիևը չի ընդունում և շարունակում է գնդակոծել տարածքը։ Այսօր Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է մնացել տարածաշրջանի նախկին մարզկենտրոնը՝ Զապորոժիե քաղաքը, 2023 թվականի մարտից մարզի վարչական կենտրոնը դարձել է Մելիտոպոլը։