ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում այսօր կայացավ Նյուրնբերգյան դատավարության մասին պատմող նոր` Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի պրիմերիան։
«Էկիպաժ» և «Լեգենդա 17» հայտնի ֆիլմերի ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Նյուրնբերգ» ֆիլմի նկարահանման աշխատանքներն ի սկզբանե նախատեսված էին սկսել 2020-ի մարտին, բայց դրանք հետաձգվեցին, և ֆիլմը կինովարձույթներում հայտնվեց միայն մեկ ամիս առաջ: Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել մարտի 2-ին՝ ՌԴ-ում:
«Նյուրնբերգի» նոր էկրանավորումը ներկայացվեց Գյումրիում
© Photo
Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ անցկացվող ցուցադրության մեկնարկից առաջ ՀՀ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրով հույս հայտնեց, որ հատկապես երիտասարդ սերունդը դասեր կքաղի անցյալից, իսկ նմանատիպ ֆիլմերը նրանց մեջ հայրենասիրական ոգի կարթնացնեն: Ֆիլմի դիտմանը ներկա էին աշակերտներ, զինվորականներ:
Սցենարի հիմքում ընկած է Ալեքսանդր Զվյագինցևի «Հավերժ և հավիտյան» գիրքը: Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների կողմից իրականացրած դատավարությունների մասին պատմող ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Չեխիայում:
«Նյուրնբերգի» նոր էկրանավորումը ներկայացվեց Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գործողությունը տեղի է ունենում պատերազմի ավարտից վեց ամիս անց, երբ սկսվում է հանցագործների դատավարությունը, որը հետագայում կկոչվի «Դարի դատավարություն»:
Դատավարության ժամանակ աշխատելու համար Նյուրնբերգ ժամանողների թվում է խորհրդային պատվիրակության թարգմանիչ Իգոր Վոլգինը: Նա երիտասարդ է, անցել է պատերազմի միջով, տիրապետում է մի քանի օտար լեզուների։ Նրա ու երիտասարդ ռուս աղջկա՝ Լենայի սերը կանցնի բազմաթիվ փորձությունների միջով։
ՀՀ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Անշուշտ, ֆիլմը հավանեցի: Ելնելով այն հանգամանքից, որ ֆիլմը գեղարվեստական էր ևուներ հետաքրքիր սցենարային լուծումներ ու դերասանական հրաշալի խաղ՝ նաև բավական հետաքրքիր ներկայացնում է պատմական իրադարձությունները: Հուսով եմ, որ երիտասարդները ֆիլմը կհավանեն»,-ֆիլմի դիտումից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրով:
«Նյուրնբերգի» նոր էկրանավորումը ներկայացվեց Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ֆիլմի գլխավոր դերերում են Սերգեյ Կեմպոն, Լյուբով Ակսյոնովան,Եվգենի Միրոնովը, Սերգեյ Բեզրուկովը:
Հավելենք, որ ֆիլմը Երևանում կցուցադրվի մայիսի 5-ին: