ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձախողեցին Երևան–Բաքու հարաբերություններում «ազնիվ բրոքերի» հայտերը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի մասին մտահոգվելը Արևմուտքի ծրագրերի մեջ չի մտնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և ԵՄ ներկայացուցիչները, մասնավորապես` Ֆրանսիան, ձախողեցին հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «ազնիվ բրոքերի» դերի հայտերը: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների փորձերը` համոզել բոլորին, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց կանոնավոր հակառուսական հարձակումներով», - ասաց Զախարովան:

Նրա խոսքով՝ նման հայտարարությունները չի կարելի դասել կառուցողական աշխատանքի շարքին։ Հայտարարություններն ուժեղացնում են այն զգացողությունները, որ Վաշինգտոնի և Փարիզի իրական ձգտումները կոնյունկտուրային, քաղաքականացված բնույթ են կրում և ուղղված են Ռուսաստանի դիրքերի խարխլմանը. տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի մասին հոգալը նրանց ծրագրերի մեջ չի մտնում։
«Հավանաբար սխալ են թարգմանել». Զախարովան պատասխանել է Արթուր Հովհաննիսյանին
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) փաստացի այլևս գոյություն չունի, քանի որ արևմտյան երկրները հրաժարվում են համագործակցել Մոսկվայի հետ:
Կարևոր է` Երևանը ներդրում ունենա հանգուցալուծման որոնման գործում. Զախարովան` Լաչինի մասին