Սվերդլովսկի մարզում անտառանյութով վագոններ են այրվել. հրդեհվել են նաև բնակելի տներ

Սոսվա ավանում հրդեհը 92 շինություն է վնասել, կրակը տեղայնացվել է 9 հազար քառակուսի մետր տարածքում։
Sputnik
Սվերդլովսկի մարզի Սոսվա կայարանում անտառանյութով վագոններ են այրվել: Տեղեկությունը հայտնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունը։
Նշվում է, որ մասամբ տուժել է «Ռուսական երկաթուղիների» ենթակառուցվածքը։
Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ վերջին օրվա ընթացքում Սվերդլովսկի մարզում վեց խոշոր հրդեհների հետևանքով մոտ 180 շինություն է այրվել: Գերատեսչության տվյալներով՝ Սոսվա ավանում կրակը 92 շինություն է վնասել, կրակը տեղայնացվել է 9 հազար քառակուսի մետր տարածքում։