Ռուսաստանի Մուրմանսկի մարզում ՄիԳ-31 կործանիչ-կալանիչ է վթարվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ապրիլի 26-ին Մուրմանսկի մարզում պլանային ուսումնական թռիչք իրականացնելիս վթարի է ենթարկվել ՄիԳ-31 կործանիչը։ Ինքնաթիռն ընկել է ամայի վայրում", - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու օդաչուներն էլ ինքնանետվել են։ Նրանց տարհանել են որոնողափրկարարական ծառայության ուղղաթիռով։
Նախարարությունից վստահեցրել են, որ օդաչուների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: